Բաժիններ՝

Ճապոնիան ժամանակավորապես դադարեցնում է իր բոլոր ատոմային ռեակտորների աշխատանքը

ДЕЛО բիզնես-պորտալի փոխանցմամբ՝ Ճապոնիայի բոլոր ատոմային ռեակտորները ժամակավորապես փակվելու են՝ սկսած այս տարվա սեպտեմբերի 15-ից: Այս մասին այսօր հայտնել են ճապոնական ԶԼՄ-ները:

Հաջորդ ամսվանից դրանք կենթարկվեն պլանային ստուգման ու տեխսպասարկման: 2011 թվականի մարտին կործանիչ երկրաշարժի ու ցունամիի հետևանքով գրանցված «Ֆուկուսիմա -1» ատոմակայանի աղետից հետո մինչև 2012 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում շահագործումից հանվել են բոլոր 50 ռեակտորները:

Օիի ատոմակայանի երկու էներգաբլոկների աշխատանքը վերականգնվել էր նախորդ տարվա հուլիսին: Այսպիսով, 14 ամսվա ընթացքում առաջին անգամ Ճապոնիայում չի շահագործվի որևէ միջուկային ռեակտոր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031