Բաժիններ՝

Չեչնիայում գրանցված պայթյունների հետևանքով զոհվել է 1 և վիրավորվել է 3 զինծառայող

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ երեկոյան Չեչնիայում գրանցվել է երկու պայթյուն, ինչի հետևանքով վիրավորվել է ՌԴ ՆԳՆ ներքին զորքերի մեկ և վիրավորվել է 3 զինծառայող: Զոհվածը հատուկ նշանակության դասակի ավագ դիպուկահարն էր: Վիրավոր զինծառայողները ստացել են կոնտուզիա:

Այս մասին գործակալությանը հայտնել է Չեչնիայի իրավապահ մարմիններում ունեցած աղբյուրը: Պայթյունները գրանցվել են միմյանցից 25 րոպե տարբերությամբ: Աղբյուրի խոսքերով՝ նախնական տվյալներով, հանցագործները երկրորդ պայթուցիկ սարքը գործի են գցել այն ժամանակ, երբ առաջին պայթյունից հետո դեպքի վայր են ժամանել ուժային կառույցների ներկայացուցիչները:

Պայթյունների փաստով տարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031