Իսրայելը որսացել է Եգիպտոսից արձակված հրթիռը
![](https://168.am/wp-content/uploads/2013/08/pic_8771f9b6a6a7956abbe08d16712d1702-1.jpg)
Իսրայելական The Jerusalem Post թերթի փոխանցմամբ՝ Իսրայելի «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգը (ՀՀՊ) հաջողությամբ որսացել է գիշերը Էյլաթ հանգստավայրի ուղղությամբ արձակված հրթիռը: Հրթիռն արձակված է եղել Սինայի թերակղզուց:
Տարածաշրջանում գործող ծայրահեղական խմբավորումներից ոչ մեկն էլ դեռ չի ստանձնել իսրայելական տարածքի հրթիռակոծման պատասխանատվությունը: Սակայն հայտնի է, որ Էյլաթի ուղղությամբ հրթիռն արձակվել է այն բանից օրեր անց, ինչ Սինայի թերակղզում օդային հարվածի արդյուքնում սպանվել էր «Անսար Բեյտ ալ-Մակդիս» կազմակերպության 4 իսլամիստ զինյալ:
«Ալ-Քադիայի» հետ կապված այդ կազմակերպության ներկայացուցիչները հայտարարել էին, որ հարվածը հասցրել են իսրայելական անօդաչու թռչող սարքերը: