Բաժիններ՝

ԱՄՆ-ն արգելել է Samsung-ի որոշ ապրանքների ներմուծումը

ԱՄՆ միջազգային առևտրի հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ Samsung Electronics ընկերությունը խախտել է Apple-ի երկու արտոնագրերը որոշ մոդելների սմարթֆոններ և պլանշետներ արտադրելիս, և որոշել է արգելել դրանց ներմուծումը: Այս մասին հայտնում է «Ռենհապ» հարավկորեական գործակալությունը:

ԱՄՆ միջազգային առևտրի հանձնաժողովը ուրբաթ օրը հայտարարել է իր որոշման մասին և բավարարել Apple-ի հայցը, որը ներկայացրել էր 2012 թվականին, որտեղ պահանջվում էր արգելել Samsung-ի որոշ մոդելների ներմուծումը:

Որոշումը 60 օրվա ընթացքում կլինի նախագահի վարչակազմի մոտ և ուժի մեջ կմտնի միայն Բարաք Օբամայի ստորագրելուց հետո: Այդ դեպքում Galaxy S 4G, Galaxy Tab և Galaxy Tab 10.1-ը, ինչպես նաև մի շարք այլ պլանշետներ և սմարթֆոններ, որոնք թողարկվել են Samsung-ի կողմից 2010 և 2011 թվականներին, կարգելվեն ԱՄՆ ներմուծելը:

ԱՄՆ միջազգային առևտրի հանձնաժողովի որոշումը դարձել է Apple-ի խոշոր հաղթանակներից մեկը Samsung-ի նկատմամբ: Ներկայում երկու ընկերությունների միմյանց դեմ հայցերը գտնվում են ավելի քան տասը երկրների դատարաններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս