Բաժիններ՝

Անդրեաս Ղուկասյանն իր «տղաների» միջոցով այժմ էլ փորձում է այս քաղաքացիական շարժումն ուղղորդե՞լ (տեսանյութ)

Արդեն մի քանի օր է՝ համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ հեղինակները ներկայացնում են 2013թ. փետրվարին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքներից մեկը, որի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ դիմելով հանրահավաքի մասնակիցներին, կոչ է անում չենթարկվել հրապարակում ներկա «պրովոկատորների պրոցոկացիաներին»:

Այս տեսանյութում հստակ նշվում է, որ Ազատության հրապարակում հայտնված «պրովոկատորները» ուղղորդվում են ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրեաս Ղուկասյանի կողմից: Սոցցանցում հայտնված այս տեսանյութի տակ թողնված մեկնաբանություններում նրանց են մեղադրում 2013թ. քաղաքացիական ակտիվության և հասարակական բողոքի ալիքի տապալման ու Րաֆֆի Հովաննիսյանի հեղինակազրկման մեջ:

Ուշագրավ է, որ այս տեսանյութում զուգահեռներ են անցկացվում 2013թ. և այսօր Երևանի քաղաքապետարանի առջև տեղի ունեցող իրադարձությունների միջև՝ զգուշացնելով, որ նույն Անդրեաս Ղուկասյանն իր «տղաների» միջոցով այժմ էլ փորձում է «Չենք վճարելու 150 դրամ» քաղաքացիական շարժումն ուղղորդել:

Ըստ տեսանյութի՝ Անդրեաս Ղուկասյանի «տղեքը» ներկա են և գլխավորում են արդեն Երևանի քաղաքապետարանի դիմաց տեղի ունեցող ակցիաները: Ի դեպ, ֆեյսբուքյան օգտատերերից մեկը Մաշտոցի պուրակում տեղի ունեցած հայտնի միջադեպը, երբ մի քանի հեռուստաընկերությունների ներկայացուցիչների արգելեցին լուսաբանել Հանրային խորհրդի բաց նիստը, դարձյալ կապում են Անդրեաս Ղուկասյանի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս