Բաժիններ՝

Թբիլիսիում զբոսաշրջիկներին կսպասարկեն «մոբիլ զբոսավարները»

Business Грузия-ի փոխանցմամբ` Վրաստանի մայրաքաղաքի հյուրերին երեկվանից սպասարկում են «մոբիլ զբոսավարները»: Այս մասին հայտարարել է Զբոսաշրջության ազգային վարչակազմը:

Վերջինիս հաղորդմամբ` շաբաթական երեք օր (ուրբաթ, շաբաթ, կիրակի) Թբիլիսիի առավել զբոսաշրջային վայրերում գործելու են մոբիլ խմբեր, որոնք առանձնանալու են բրենդավորված իրենց հագուստով, համապատասխան տեղեկատվական-գովազդային նյութով և զբոսաշրջիկներին անվճար տրամադրելու են անհրաժեշտ տեղեկատվություն:

Նախագծի նպատակն ամառային սեզոնին թե՛ տեղի, թե՛ օտարազգի զբոսաշրջիկների շրջանում Վրաստանի մայրաքաղաքի զբոսարջային վայրերի գրավչության հանրաճանաչության մեծացումն է: Նշվում է, որ Վրաստան ժամանող զբոսաշրջիկների 80 տոկոսը երկիր է գալիս անհատապես, իսկ 90 տոկոսն անպայմանորեն այցելում է Թբիլիսի:

Ներկայումս Թբիլիսիի երկու վայրում գործում են տեղեկատվական կենտրոններ, շուրջօրյա ռեժիմով գործում է «թեժ գիծ», սակայն նոր նախաձեռնությունը կհանգեցնի զբոսաշրջային ավելի մեծ հնարավորությունների առաջացման:

«Մոբիլ զբոսավարները» աշխատելու են ժամը 10.00-20.00-ը` չորս ուղղությամբ: Նախագծում ներառված է 8 ուսանող, որոնք նախապես դասընթացներ են անցել Զբոսաշրջության ազգային վարչակազմում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031