Այս տարի աշխարհում սպանվել է 28 լրագրող. RWB
Haqqin.az պորտալի փոխանցմամբ` 2013 թվականին իրենց արհեստավարժ պարտականությունների կատարման ժամանակ աշխարհում սպանվել է 28 լրագրող: Այս մասին հայտնել է «Լրագրողներ առանց սահմանների» (RWB) միջազգային կազմակերպությունը: Վերջինիս հաղորդմամբ` հաշվետու ժամանակահատվածում սպանվել է նաև 1 մեդիա-ասիստենտ, 12 բլոգեր և քաղաքացիական լրագրող:
Երեք լրագրող սպանվել է Բրազիլիայում, երկուսը` Եգիպտոսում, մեկը` Հոնդուրասում, երկուսը` Հնդկաստանում, վեցը` Պակիստանում, երկուսը` Մեքսիկայում, մեկը` Պարագվայում, երկուսը` Սոմալիում, մեկը` Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, յոթը` Սիրիայում, մեկը` Ռուսաստանում:
Տարբեր երկրների բանտերում է գտնվում 177 լրագրող, 14 մեդիա-ասիստենտ և 164 բլոգեր: RWB-ն ընդգծել է, որ նախորդ տարի գրանցվել է իրենց աշխատանքի կատարման ժամանակ լրագրողների սպանվելու աենամեծ ցուցանիշը` սկսած 1995 թվականից, երբ RWB-ը հրապարակեց իր առաջին տարեկան հաշվետվությունը:շ
RWB-ի հաղորդմամբ` 2012 թվականին աշխարհում սպանվել է 88 լրագրող, ինչը 33 տոկոսով գերազանցել է 2011 թվականի ցուցանիշը: Ձերբակալվել է մամուլի 879 ներկայացուցիչ, 193 մարդ գտնվել է բանտերում, 1993 լրագրող ենթարկվել է սպառնալիքների ու ֆիզիկական հաշվեհարդարի, 38 լրագրող առևանգվել է, 73 լրագրող էլ հարկադրված է եղել լքել իր երկիրը:
Սպանվել է 6 մեդիա-ասիստենտ ու 47 քաղաքացիական լրագրող, ձերբակալվել է 144 բլոգեր: