Բաժիններ՝

Թուրքիայում հայտնաբերվել է պղնձի խոշոր հանքավայր

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ`Թուրքիայի կենտրոնական-սևծովյան հատվածում գտնվող Քասթամոնու նահանգի Քյուրե շրջանում հայտնաբերվել է պղնձի խոշոր հանքավայր: Այս մասին հայտարարել է Քասթամոնուի նահանգապետ Էրդողան Բեքթաշը:

Վերջինիս խոսքերով` տվյալ շրջանում հետազոտություններ են անցկացվում 2008 թվականից սկսած, իսկ հայտնաբերված հանքավայրի պաշարները կազմում են 25 միլիոն տոննա:

Առկա տեղեկատվության համաձայն, տվյալ հանքավայրում հայտնաբերվել է Թուրքիայում արդյունահանվող ամենաբարձրորակ պղինձը: Պլանավորված է տվյալ հանքավայրի շահագործումը սկսել 2014 թվականի սկզբին:

Չի բացառվում, որ հանքավայրի շահագործումը սկսելուց հետո նրա պաշարները կարող են գերազանցել 30 միլիոն տոննան: Թուրքիայում պղնձի հանքավայրերը հիմնականում գտնվում են Արտվին, Գիրեսուն, Ռիզե, Էլյազըղ, Քասթամոնու և Սիիրթ (Սղերթ) նահանգներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս