Բաժիններ՝

Վրաստանն աբխազներին ու օսերին առաջարկել է միասին լուծել վիճելի հարցերը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի կառավարությունն Աբխազիայի ու Հարավային Օսիայի բնակչությանը երաշխավորում է պաշտպանվածություն, անձեռնմխելիություն ու զարգացման հեռանկար, եթե նրանք համաձայնվեն համատեղ ապրել վրացիների հետ:

Այս մասին 2008 թվականի օգոստոսյան պատերազմի հնգամյակի կապակցությամբ հայտարարել է Վրաստանի վերաինտեգրման գծով պետնախարար. «Ցանկանում եմ դիմել Աբխազիայի ու Օսիայի բնակիչներին և ասել, որ բոլոր խնդիրները կարելի է լուծել միասին:

Վրաստանում նրանք երբեք չեն գտնվի վտանգի մեջ, կունենան զարգացման հեռանկար, ինչպես նաև էթնիկ գոյությունը պահպանելու երաշխիք: Վրաստանի նոր կառավարությունը որդեգրել է հակամարտության հարցերը լուծելու խաղաղ, կառուցողական ու պրագմատիկ կուրս, և մենք վստահ ենք, որ այդ կուրսը կհանգեցնի դրական արդյունքների»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս