Եգիպտոսում ձախողվել են ճգնաժամի կարգավորման շուրջ բանակցությունները
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի նախագահական գրասենյակն այսօր հայտարարել է քաղաքական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ գործադրվող դիվանագիտական ու միջնորդական ջանքերի տապալման մասին:
Եգիպտոսի ժամանակավոր ղեկավարի գրասենյակը տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը դրել է «Մուսուլման եղբայրներ» շարժման վրա: Բացի այդ, Պաշտպանության նախարար Աբդել Ֆաթթահ աս-Սիսին հայտարարել է, որ իրենք չեն ցանկանում տուրք տալ ճնշմանը և բանակցել ժողովրդի կամքին հակառակ:
Ավելի վաղ Եգիպտոսի ԱԳՆ-ը հայտարարել էր, որ նոր իշխանությունները հակված են երկխոսությանը և ոչ ոքի չեն բացառում երկրի քաղաքական գործընթացներից: