Բաժիններ՝

Ռուստամ Իբրահիմբեկովի ռուսական քաղաքացիության հարցը կարող է լուծվել մեկ տարվա ընթացքում

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի մամլո ծառայությունը մեկնաբանել է ադրբեջանական ընդդիմության միասնական թեկնածու Ռուստամ Իբրահիմբեկովին Ռուսաստանի քաղաքացիությունից զրկելու շուրջ ստեղծված իրավիճակը:

Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի քաղաքացիությունից դուրս գալու համար անհրաժեշտ է, որ տվյալ անձը պարտավորություններ չունենա Ռուսաստանի առջև: Նա նշել է, որ համապատասխան դիմումները ներկայացվում են Քաղաքացիության հարցերով հանձնաժողովին, և որ դրանք դիտարկվում են մեկ տարվա ընթացքում:

Հիշեցնենք, որ Ադրբեջանում նախագահական ընտրություններն անցկացվելու են ընթացիկ տարվա հոկտեմբերի 9-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս