Այս տարի 43 տոկոսով աճել է վրացական գինու արտահանումը
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2013 թվականի առաջին 7 ամսվա ընթացքում Վրաստանից արտահանվել է 12.094.075 լիտր գինի, ինչը 43 տոկոսով գերազանցել է 2012 թվականի առաջին 7 ամսվա ցուցանիշը: Այս մասին հայտարարել է Վրաստանի Գինու ազգային գործակալությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ 2013 թվականի հուլիսին Վրաստանից արտահանվել է 3.554.174 լիտր գինի: Հաշվետու ժամանակահատվածում վրացական գինին արտահանվել է աշխարհի 23 երկրներ:
Հուլիսի դրությամբ՝ առաջին հնգյակում են գտնվում Ուկրաինան, Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը և Լեհաստանը: Ուկրաինային է բաժին ընկել գինու ողջ արտահանման 38 տոկոսը: Դեպի Ռուսաստան արտահանումը կազմել է 1.969.125 լիտր:
Դրամական արտահայտմամբ՝ այս տարվա առաջին 7 ամսվա ընթացքում ողջ արտահանումը կազմել է 47.322.625 լիտր, ինչը 23 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի ցուցանիշը: