Թուրքիայի ՊՆ-ը տվյալներ է ներկայացրել արտասահմանում գտնվող զինծառայողների թվաքանակի մասին
Asker Haber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը տվյալներ է ներկայացրել արտասահմանում գտնվող թուրք զինծառայողների թվաքանակի մասին: Դա տեղի է ունեցել հիմնական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուի համապատասխան հարցումից հետո:
Յըլմազի ներկայացրած տվյալների համաձայն, արտասահմանում գտնվող թուրք զինծառայողների քանակը ներկա դրությամբ կազմում է 3189 մարդ, որոնց գերակշիռ մասը (1261 զինծառայող) գտնվում է Աֆղանստանում: 300 թուրք զինծառայող էլ ՄԱԿ-ի զորախմբի կազմում գտնվում է Լիբանանում:
Կոսովոյում տեղակայված է 377, իսկ Բոսնիա-Հերցեգովինայում՝ 239 թուրք զինծառայող: Սոմալիի ծովահենների դեմ պայքարում ներգրավված է 229 զինծառայող, իսկ ՆԱՏՕ-ի մշտական ռազմածովային խումբ 2-ում (SNMG-2)՝ 187 զինծառայող: