Եգիպտոսում Մուրսիի կողմնակիցները պատրաստվում են մասշտաբային նոր ակցիա անցկացնելուն
![](https://168.am/wp-content/uploads/2013/08/egypt_250713.jpg)
Al Jazeera հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Եգիպտոսի՝ պաշտոնանկ արված նախագահ Մոհամմեդ Մուրսիի կողմնակիցները կոչ են արել անցկացնել մասշտաբային նոր բողոքի ակցիա՝ մեկ միլիոն ցուցարարի մասնակցությամբ:
Ակցիան անցկացվելու է «Դիմակայություն ընդդեմ հեղաշրջման» կարգախոսի ներքո: Նրանք հայտարարել են, որ եգիպտական բանակը պայթյուններ է կազմակերպում, ինչում մեղադրում է իրենց՝ Մուրսիի կողմնակիցներին, ինչը նրանց կարծիքով արվում է նրա համար, որ կանխվեն բողոքի ակցիաները և կոտրվի ցուցարարների կամքը:
Եգիպտական ընդդիմադիր «Հեղափոխության ապագա» կուսակցության ղեկավար Այման Նուրը Եգիպտոսի նոր իշխանություններին կոչ է արել չկրկնել նախկին նախագահ Մուրսիի սխալները: Նուրի կարծիքով՝ Եգիպտոսում հակամարտող բոլոր կողմերը պետք է բանակցություններ սկսեն՝ հակամարտության կարգավորման «ճանապարհային քարտեզ» մշակելու համար: