Բաժիններ՝

Թուրքիայի ՆԳՆ-ը հաստատել է ազգային փոքրամասնություններին կոդավորելը

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ՆԳՆ-ը հաստատել է, որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին տրվել են ծածկագրեր՝ կախված նրանից, թե որ համայնքին են պատկանում նրանք, և որ այդ տեղեկատվությունը հղվում է Կրթության նախարարություն:

Սրանից առաջ հայկական Agos թերթը գրել էր, որ Թուրքիայում փոքրամասնությունների ներկայացուցիչներին տրվում է ռասայական կարգավիճակ՝ կախված նրանց ազգային կամ ռասայական պատկանելությունից՝ ստացված Օսմանյան կայսրության ժամանակաշրջանի պետական գրանցամատյանից:

Նշվում է, որ Լոզանի պայմանագրով Թուրքիայում միայն փոքրամասնությունների համայնքների անդամները կարող են իրենց երեխաներին գրանցել ազգային փոքրամասնությունների դպրոցներում:

Թուրքիայի ՆԳՆ-ը հավելել է, որ քաղաքացիների պահանջներից կախված՝ տարբեր կրոնների, ինչպիսիք են իսլամը, քրիստոնեությունը, հուդայականությունը, հինդուիզմը, կոնֆուցիականությունը, բուդդիզմը, դաոսիզմը, պատկանելը կարող է գրանցվել պետական գրանցամատյանում՝ թիվ 5490 օրենքի 2-րդ և 35-րդ հոդվածներին համապատասխան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս