Ներկայումս գնդակն ամբողջովին Իրանի կիսադաշտում է. Վաշինգտոն
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ`ԱՄՆ-ը հուսով է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոուհանիի հետ պայմանավորվածության գալը կլինի ավելի հեշտ, քան նրա նախորդ Մահմուդ Ահմադինեժադի պարագայում էր: Այս մասին երեկ հայտարարել են ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչները:
Նրանց խոսքերով` Վաշինգտոնը նախկինի նման միտված է պատժամիջոցների օգնությամբ իրանական ղեկավարության վրա տնտեսական ճնշում գործադրելուն: Նրանք հավելել են, որ Վաշինգտոնը ցանկանում է դրա հետ մեկտեղ Իրանի նորընտիր նախագահին հնարավորություն տալ ընդգրկվել խնդրի լուծման քննարկումներում:
Նրանք հիշեցրել են, որ նախկինում Իրանը քանիցս չի օգտագործել իրեն ընձեռված հնարավորությունները` ընդգծելով, որ ներկայումս գնդակն ամբողջովին Իրանի կիսադաշտում է: