Բաժիններ՝

Բելառուսը նույնպես՝ ընդդեմ «Ռոշենի»

Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, Բելառուսը թույլ չի տա, որպեսզի ուկրաինական «Ռոշեն» ընկերության արտադրանքն իր տարածքով մուտք գործի  Ռուսաստան: Այս մասին այսօր հայտարարել է Բելառուսի առողջապահության նախարարությունը: Ընդ որում, դա ոչ թե Բելառուսի իշխանությունների ինքնուրույն և սուբյեկտիվ որոշման արդյունք է, այլև այս երկիրը պարտավոր է արգելափակել «Ռոշենի» տարանցումը Ռուսաստան՝ համաձայն Մաքսային միության համապատասխան համաձայնագրի, Բելառուսը թույլ չի տա միության իր տարածքի անցակետով ՌԴ ներմուծել «Ռոշեն» կորպորացիայի գործարանների արտադրանքը: Սակայն սա դեռ ամենը չէ. Բելառուսի առողջապահության նախարարության մասնագետները փորձանմուշներ են վերցրել «Ռոշենի» հրուշակեղենից` Մաքսային միության պահանջներին դրանց համապատասխանությունը ստուգելու նպատակով:

Հիշեցնենք, որ ՌԴ Ռոսպոտրեբնադզորը մի քանի օր առաջ արգելել է ուկրաինական Roshen ընկերության արտադրանքի ներմուծումը։ Որոշման պատճառն այն է, որ ընկերության հրուշակային արտադրանքի որակի հետ կապված խախտումներ են հայտնաբերվել։ Ընկերության արտադրանքը, մասնավորապես, չի համապատատասխանել ճարպերի պարունակության նորմատիվներին։ Իսկ Roshen-ի կաթնային շոկոլադի մեջ հայտնաբերվել է բենզոպիրեն, որը համարվում է առաջին կարգի վտանգավորության նյութ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս