Բաժիններ՝

Ինչ անել, եթե ունեք բիզնես գաղափար, սակայն չունեք գումար. Հայաստանում մեկնարկել է Kolba Labs-ը

ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (UNDP) և Մանկական հիմնադրամը (UNICEF) նախաձեռնել Kolba Labs ծրագիրը, որն աջակցելու է Հայաստանի տարբեր մարզերի և Երևանի երիտասարդներին սկսել իրենց սոցիալական բիզնեսը: Այս մասին  հայտնում են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից։

Համայնքի սոցիալական խնդիրները ոչ ոքի այնքան չի անհանգստացնում, որքան հենց այդ համայնքի բնակիչներին, և մենք կարծում ենք, որ նրանք կարող են լուծել մի շարք խնդիրներ:

Kolba Labs անվանումն ընտրվել է նախագիծը պատկերավոր ներկայացնելու համար. կոլբայում ավելացնում ու խառնում են տարբեր տարրեր, և արդյունքում ինչ-որ նոր բան է ստեղծվում:

«Այսպես` դուք ունեք որևէ սոցիալական խնդիր, որ ձեզ անհանգստացնում է: Ուղարկեք Kolba labs-ին ձեր բիզնես գաղափարը, որ կլուծի այդ խնդիրը: Մենք կօգնենք ձեզ գտնել թիմ, կավելացնենք պակասող տարրերը` հմտություններ, փորձ, ռեսուրսներ և արդյունքում սկտեղծվի ձեր սոցիալական բիզնեսը: Երբ ուղարկեք ձեր գաղափարները, յուրաքանչյուր համայնքից կընտրվեն 6 լավագույնները, բայց բոլոր հայտ ուղարկած երիտասարդները կհրավիրվեն իրնեց համայնքում կազմակերպվող լաբին` մեկնարկային բիզնես ճամբարին, որպեսզի միանան որևէ ընտրված գաղափարի և օգնեն համայնքի սոցիալական խնդիրների լուծմանը: Լավագույն թիմերը կստանան անհրաժեշտ խորհրդատվություն և ռեսուրսներ ու կսկսեն իրենց բիզնեսը» – պարզաբանում են ծրագրի հեղինակները:

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է այցելել www.kolbalabs.am, վերջնաժամկետը օգոստոսի 31-ն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս