Թուրքիան չի պատրաստվում ահաբեկչական կազմակերպությունների թվում ներառել «Հզբոլլահը»
Թուրքական Today`s Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան չի պատրաստվում ահաբեկչական կազմակերպությունների իր ցուցակում ներառել լիբանանյան «Հզբոլլահ» շարժմանը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը.
«Թուրքիան դեմ է ահաբեկչական ամեն տիպի ակտերին, սակայն դրա հետ մեկտեղ մենք մտադիր չենք ահաբեկչական կազմակերպությունների թվում ներառել «Հզբոլլահը»»:
Հուլիսի 25-ին ԵՄ-ը ահաբեկչական կազմակերպությունների թվում էր ներառել «Հզբոլլահի» միայն ռազմական թևը, որը Սիրիայում հանդես է գալիս Բաշար Ասադի զորքերի կողմից: