Բաժիններ՝

Վրաստանում բանտապահներին արգելել են հաճախել խաղատներ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի պատիժների իրագործման նախարարության աշխատակիցներին արգելել են հաճախել խաղատներ: Համապատասխան հավելումն արվել է տվյալ գերատեսչության էթիկայի օրենսգրքում:

Քրեակատարողական համակարգի աշխատակիցների համար էթիկայի օրենսգիրքն ընդունվել է 2010 թվականին: Այն արգելում է ծեծել բանտարկյալներին, գտնվել ալկոհոլի կամ ուժեղ ներգործություն ունեցող այլ բանի ազդեցության ներքո, ինչպես նաև աշխատանքի համատեղություն:

Նախորդ տարվա հոկտեմբերի 1-ին Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով երկրի վարչապետ դարձած Բիձինա Իվանիշվիլին հանդես էր եկել խաղատների սահմանափակման կամ ընդհանրապես արգելման օգտին:

Իվանիշվիլին մասնավորապես հայտարարել էր, որ մտադիր է փակել Բաթումի բոլոր խաղատները, քանի որ դրանք խաթարում են երկրի հեղինակությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս