Բաժիններ՝

Այս տարվա առաջին կեսին Թուրքիա է ժամանել 14.5 միլիոն զբոսաշրջիկ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2013 թվականի առաջին կեսին Թուրքիան հյուրընկալել է գրեթե 1.7 միլիոն ռուսաստանցի զբոսաշրջիկի: Դա 18.5 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա առաջին կիսամյակի ցուցանիշը:

Այս մասին հայտնել է Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարարությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ այս տարվա առաջին կեսին ռուսաստանցի զբոսաշրջիկները թվաքանակով զբաղեցրել են երկրորդ տեղը: Առաջին տեղում գերմանացիներն են՝ գրեթե 2 միլիոն մարդ:

Երրորդ տեղում են բրիտանացիները՝ 917.000 մարդ, ապա գալիս են վրացիները՝ 804.000 մարդ, բուլղարացիները՝ 707.000 մարդ: Միևնույն ժամանակ հունիսին Ռուսաստանից զբոսաշրջիկների ներհոսքը (690.000 մարդ) եղել է ավելի մեծ, քան՝ Գերմանիայից (490.000 մարդ): Հունիսին բրիտանացիները դարձյալ երրորդն են՝ 350.000 մարդ:

Ընդհանուր առմամբ, այս տարվա առաջին կեսին Թուրքիա է ժամանել 14.540.000 օտարազգի զբոսաշրջիկ, ինչը 14.3 տոկոսով ավելին է՝ համեմատած նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի հետ: Այդ ժամանակահատվածում Անթալիա է այցելել 4.27 միլիոն զբոսաշրջիկ, Ստամբուլի ցուցանիշը կազմել է 4.9 միլիոն մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս