Բաժիններ՝

Ռուսաստանը Սիրիային է հատկացրել SA-26 զենիթա-հրթիռային համալիրներ. The New York Times

Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ՝ Մոսկվան Դամասկոսին է հատկացրել SA-26 (С-125 «Печора-2М») զենիթա-հրթիռային համալիրներ, ինչպես նաև Սիրիա է ուղարկել փորձագետների, որոնք կօգնեն դրանք բերել մարտունակ վիճակի: Այս մասին երեկ հայտնել են ԱՄՆ իշխանությունների ներկայացուցիչները:

Աղբյուրները հայտնել են, որ բացի այդ համակարգերից, Ռուսաստանը Սիրիայի Տարտուս նավահանգիստ է հասցրել Ми-24 տիպի երկու վերանորոգված ինքնաթիռ, որոնց ապստամբների դեմ պայքարում կօգտագործեն Բաշար Ասադի ուժերը: ԱՄՆ-ում կարծում են, որ հրթիռների մատակարարման կապակցությամբ Իսրայելը նոր հարված կարող է հասցնել Սիրիային:

Նախորդ դեպքում Իսրայելը հուլիսի 5-ին հարվածել էր Սիրիայի Լաթաքիա քաղաքում գտնվող ռազմական օբյեկտի՝ ոչնչացնելով Ռուսաստանի մատակարարած Яхонт հականավային հրթիռները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս