Օտար բանկերում արգելափակված են 60 միլիարդ դոլար արժողությամբ իրանական ակտիվներ
Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ օտար բանկերում արգելափակման տակ է գտնվում Իրանի՝ մոտ 60 միլիարդ դոլարի ակտիվներ: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի գիտազհետազոտական կենտրոնի ղեկավար Քազեմ Ջալալին:
Վերջինիս խոսքերով՝ Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոուհանին անխուսափելիորեն բախվելու է երկրի տնտսական իրադրությանն առնչվող խնդիրներին: Ռոուհանիի խորհրդական Աքբար Թորքանը հայտարարել է, որ Մահմուդ Ահմադինեժադի ղեկավարման ժամանակ ծախսվել է էներգոպաշարների եկամտից ստացված 800 միլիարդ դոլար:
Թորքանը նաև Ահմադինեժադին մեղադրել է ոչ օբյեկտիվ վիճակագրական տվյալներ ներկայացնելու մեջ. «Ահմադինեժադի վարչակազմը պնդում է, թե նրա նախագահության ութամյա ժամկետում կառուցվել է 63.500 կիլոմետր ճանապարհ, մինչդեռ իրականում այդ ցուցանիշը կազմում է 16.000 կիլոմետր»: