Բաժիններ՝

Օգոստոսի 4-ին Մերձավոր Արևելքում փակվելու են ԱՄՆ դեսպանատները

CBS News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները, որոնք կիրակի օրերին սովորաբար բաց են լինում, այս կիրակի փակվելու են անվտանգության նկատառումներով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտը:

Նշվում է, որ ԱՄՆ դեսպանատների փակումը կապված է Մերձավոր Արևելքում և մուսուլմանական այլ երկրներում ամերիկյան դիվանագիտական առաքելությունների դեմ «Ալ-Քաիդայի» պլանավորած դավադրության հետ, ինչի մասին հայտնի է դարձել ամերիկյան հետախուզությանը:

Այդ տեղեկատվության ստացվելուց հետո ԱՄՆ պետդեպարտամենտը հրահանգել է փակ պահել ամերիկյան մի շարք դեսպանատներ ու հյուպատոսություններ կամ էլ օգոստոսի 4-ին կասեցնել դրանց գործունեությունը:

Հեռուստաալիքն ընդգծել է, որ փակվելու են Եգիպտոսում, Իսրայելում, Իրաքում, ԱՄԷ-ում, Բահրեյնում, Հորդանանում, Քուվեյթում, Լիբիայում, Օմանում, Կատարում, Սաուդյան Արաբիայում, Եմենում, Աֆղանստանում ու Բանգլադեշում գտնվող ամերիկյան դեսպանատները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս