Բաժիններ՝

Ռոուհանիի երդմնակալությանը ներկա կգտնվեն 52 երկրի պատվավոր հյուրեր. Իրանի ԱԳՆ

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոուհանիի երդմնակալությանը արարողակարգին ներկա են գտնվելու աշխարհի 52 ներկրների պատվավոր հյուրեր: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Աբբաս Արաղչին:

Վերջինիս խոսքերով՝ Ռոուհանի երդմնակալությանը ներկա է գտնվելու 11 նախագահ, 8 փոխնախագահ, 2 վարչապետ, 3 փոխվարչապետ, 7 պատգամավոր և 11 արտգործնախարար: Արաղչին հավելել է, որ դեռ ճշգրտված չէ 12 երկրի պատվիրակությունների կազմը:

Արաղչիի խոսքերով՝ չնայած մի շարք այլ երկրների ներկայացուցիչներ էլ պատրաստ են մասնակցել Ռոուհանիի երդմնակալությանը, Իրանը չի կարող ընդունել մեծ թվով մասնակիցների՝ խորհրդարանի սրահի սահմանափակ տիրույթի պատճառով:

Ռոուհանիի երդմնակալությունը տեղի է ունենալու օգոստոսի 4-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս