Բաժիններ՝

Իվանիշվիլին տեղյակ չի եղել ադրբեջանական ընդդիմության թբիլիսյան հավաքից

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտոնական իշխանությունները տեղյակ չեն եղել Թբիլիսիում ադրբեջանական ընդդիմության հավաքվելու մասին:

Վրաստանի իշխող դաշինքի («Վրացական երազանք») ադրբեջանական ծագմամբ պատգամավոր Ալի Մամեդովը հայտարարել է, որ Իվանիշվիլիի կառավարությունը տեղյակ չի եղել տվյալ հանդիպումից.

«Ես վստահ եմ, որ եթե Իվանիշվիլիի կառավարությունն իմանար այդ հանդիպման մասին, ապա նա երբեք թույլ չէր տա, որ Թբիլիսիում տեղի ունենար նման հանդիպում»: Մամեդովը չի բացառել, որ Ազգային խորհրդի երկրորդ նիստը, որը պլանավորված է եղել հուլիսի 31-ին, թերևս չի կայացել հենց կառավարության հրահանգով:

Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դատապարտել էր Թբիլիսիում ադրբեջանական ընդդիմության հավաքվելը: Նա զգոնության կոչ էր արել Վրաստանի կառավարությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս