Բաժիններ՝

Բարաք Օբաման ռազմաօդային ուժերի ղեկավարի պաշտոնում առաջադրելու է կնոջ թեկնածություն

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկրի ռազմաօդային ուժերի ղեկավարի պաշտոնում առաջադրելու է կնոջ թեկնածություն: Խոսքը գնում է Դեբորահ Լի Ջեյմսի մասին:

Օբամայի առաջադրումից հետո տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար Ջեյմսը կարիք կունենա ստանալ ԱՄՆ սենատի համաձայնությունը: Հաստատման դեպքում Ջեյմսը կդառնա երկրի պատմության մեջ երկրորդ կինը, ով գլխավորել է տվյալ պաշտոնը:

1994-1997 թվականներին ռազմաօդային ուժերը գլխավորել է Շեյլա Ուիդնելը: Ներկայումս Ջեյմսը հանդիսանում է Science Applications International Corporation ընկերության փոթ-մենեջեր: 1993-1998 թվականներին, երբ երկրի նախագահը Բիլլ Քլինթոնն էր, նա զբաղեցրել է ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031