Բաժիններ՝

Օսիպյանը ողջունում է բողոքի ակցիան, բայց… մամուլ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Արդեն յոթ օր քաղաքապետարանի մոտ նստացույց անող ակտիվիստների համար վրան տեղադրելու փորձը երեկ հանգեցրեց ոստիկանների հետ ակտիվիստների բախման:

«Ժամանակի» հարցին՝ ինչո՞ւ է ոստիկանությունը հատկապես զգայուն վրան տեղադրելու նկատմամբ՝ Մաշտոցի պուրակից սկսած, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը պատասխանեց.

«Պատկերացրեք յուրաքանչյուրը իրենց խանութների առջև, իրենց բնակարանների մուտքի մոտ կենտրոնական փողոցներում դնեն սառնարան, ի՞նչ տեսք կունենա մեր քաղաքը: Նրանք պարտավոր են օրենքի սահմաններում լիազոր մարմնին դիմել», ապա հավելեց, որ ողջունում է բողոքի ակցիան, և կարող են ամեն օր և ամեն ժամ անել ակցիա, բայց օրենքի սահմանում»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս