Սիրիայի Հոմս քաղաքում զինապահեստ է պայթեցվել. կա 40 զոհ (տեսանյութ)
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ ուժգին պայթյուն է գրանցվել Սիրիայի Հոմս քաղաքում՝ սիրիական իշխանությունների վերահսկած տարածքում:
Զինապահեստի պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան 40, վիրավորվել է 120 մարդ: Ականատեսների վկայությամբ հարվածային ալիքը ավերել է մի շարք շինություններ: Երկնքում ձևավորվել է հրե գունդ:
Կարծիքներ կան, որ Սիրիայի ապստամբները զինապահեստը կործանել են հրթիռային հարվածով: Հուլիսին սիրիական բանակն ապստամբներից հետ է վերցրել քաղաքի մի շարք ամրացված շրջաններ և այժմ վերահսկում է քաղաքի մեծ մասին: Կատաղի մարտերը շարունակվում են: