Էրդողանն Անկարայում դռնփակ հանդիպում է ունեցել Նեչիրվան Բարզանիի հետ
Թուրքական Aanadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն ընդունել է Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության վարչապետ Նեչիրվան Բարզանիին: Հանդիպումը տեղի է ունեցել Անկարայում՝ վարչապետական նստավայրում, և տևել է երկու ժամ:
Այդ դռնփակ հանդիպմանը ներկա են գտնվել նաև Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն և էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը: Նշվում է, որ հանդիպումից առաջ Նեչիրվան Բարզանին 10 րոպեով հանդիպել է նաև Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզելի հետ: