Հալիձորի գյուղապետի պաշտոնին առայժմ հավակնում է միայն ՀՀԿ-ական թեկնածուն
Սյունիքի մարզի Հալիձոր համայնքի ղեկավարի օգոստոսի 25-ին կայանալիք արտահերթ ընտրությանն այս պահի դրությամբ առաջադրված է մեկ թեկնածու՝ ՀՀԿ անդամ Մարատ Գերասիմյանը: Նույն օրը Գեղարքունիքի մարզի Ազատ համայնքում նախատեսված ավագանու անդամի արտահերթ ընտրություններին առայժմ առաջադրումներ չկան: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը: Ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի համաձայն՝ այս համայնքներում թեկնածուների առաջադրումը սկսվել է հուլիսի 31-ին և կտևի մինչև օգոստոսի 4-ի ժամը 18-ը: Թեկնածուների գրանցումը կկատարվի օգոստոսի 4-ից 6-ն ընկած ժամանակահատվածում:
Հալիձոր համայնքի ղեկավար Սամվել Ասրյանի լիազորությունները, ըստ կառավարության պաշտոնական տեղեկանքի, վաղաժամկետ դադարեցվել են՝ պայմանավորված առողջական վիճակի վատթարացման և երկարատև բուժման անհրաժեշտության հիմնավորմամբ հրաժարական տալու հանգամանքով: Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների՝ Ս.Ասրյանը կառավարության որոշումից մոտ երկու ամիս առաջ ընտանյոք հանդերձ հեռացել է գյուղից:
Ամբողջական հրապարակումը՝ այստեղ