Արարատի մարզպետը պատգամավո՞ր

Ըստ իշխանական կուլիսներում պտտվող տեղեկությունների`  չի բացառվում, որ Կապանի, Քաջարանի և Մեղրու տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրվի Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը: Վերջինս սպասում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերադարձին, որպեսզի ստանա «դաբրո»-ն:

Նշենք, որ Արարատի մարզպետարանում արձանագարված դիզվառելիքի հետ կապված աղմակահարույց  գործից հետո Բարսեղյանը չի ցանկանում մարզպետ աշխատել:

Մեզ չհաջողվեց տեղեկությունը ճշտել Էդիկ Բարսեղյանից, քանի որ նրա բջջային հեռախոսահամարներն անհասանելի են, իսկ մարզպետարանից ասացին, որ Բարսեղյանը տեղում չէ: Ի դեպ, Էդիկ  Բարսեղյանը ծնունդով կապանցի է, 2000-2004 թվականներին Սյունիքի մարզպետն էր:

Հիշեցնենք նաև, որ թիվ 38 ընտրատարածքի մանդատը թափուր է մնացել, քանի որ ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հակոբյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ: Այս ընտրատարածքում պատգամավորի լրացուցիչ ընտրությունները նշանակվել են սեպտեմբերի 29-ին, իսկ թեկնածուների առաջադրումը սկսվելու է օգոստոսի 5-ից:

Տեսանյութեր

Լրահոս