Բաժիններ՝

«Ալ-Քաիդան» Սիրիայում պատանդ է վերցրել մոտ 200 քուրդ բնակչի

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Ալ-Քաիդային» առնչվող իսլամիստ զինյալների խումբը պատանդ է վերցրել մոտ 200 քուրդ բնակչի: Դա տեղի է ունեցել Սիրիայի արևելքում գտնվող քրդական երկու բնակավայրում:

Այս մասին հայտարարել է Observatory for Human Rights սիրիական իրավապաշտպան կազմակերպությունը: Իսլամիստների պահանջների մասին ոչինչ չի նշվում: Նշվում է, որ խոսքը գնում է «Ջաբհաթ ալ-Նուսրա» և «Իրաք իսլամական պետություն ու ալ-Շամա» շարժումների զինյալների մասին:

Պատանդներ վերցնելուն նախորդել են քրդերի ու իսլամիստների միջև բախումները, ինչը շարունակվում է մի քանի շաբաթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս