«Ցավալի է, որ Հայաստան պետությունը, թույլ է տվել Ռուսաստանին նման քանակի զենք վաճառել Ադրբեջանին». Արցախի վարչապետ

«Ցավալի է, որ Հայաստան պետությունը,  թույլ է տվել Ռուսաստանին`  համանախագահ երկիր լինելով, նման քանակի զենք վաճառել Ադրբեջանին», -Ստեփանակերտում հուլիսի 25-ին Երևանից ժամանած լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Արցախի վարչապետ Արա Հարությունյանը, փոխանցում է Panorama.am-ի թղթակիցը:

Արցախի վարչապետը չի կարող որևէ գնահատական տալ հայտնի «Սմերչ»-ի վաճառքին, ուղղակի մի բան գիտի. «Եթե Ադրբեջանը Ռուսաստանից զենք չառնի, այլ պետությունից է առնելու: Եթե փողը կա, զենք գնելու է»: Այս պարագայում, ըստ Հարությունյանի, պետք է դրան դիմակայել: «Մենք դա կատարում ենք, և բարեբախտաբար, մեր տարածաշրջանում խաղաղությունը դեռ երկար պահպանվելու է շնորհիվ մեր պաշտպանության բանակի», -դիմակայելու ձևը ներկայացրել է վարչապետը:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցություններին, ապա Հարությունյանի կարծիքով, այս իրավիճակը շատ երկար է շարունակվելու:

Ամբողջական հրապարակումը՝ այստեղ

Տեսանյութեր

Լրահոս