Ավտովթար Վրաստանի Նինոծմինդա շրջանում. հայերը տեղափոխվել են հիվանդանոց, նրանց վիճակը ծանր է (լրացված)
Հուլիսի 25-ին, ժամը 12:22-ին ահազանգ է ստացվել, որ ՃՏՊ-ի հետևանքով Վրաստանի Նինոծմինդա շրջանի բժշկական կենտրոն են տեղափոխվել ՀՀ բնակիչներ` 2004 թ. ծնված Մ. Կարապետյանը, 2009 թ. ծնված Լ. Կարապետյանը, 2001 թ. ծնված Ռ. Կարապետյանը և 1989թ. ծնված Հ. Դավթյանը, որոնց առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր, իսկ 2004 թ. ծնված Մ. Կարապետյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է և անհրաժեշտ է շտապ տեղափոխել Հայաստանի Հանրապետություն:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: