Բաժիններ՝

ԵՄ-ը «Հզբոլլահի» մասին որոշումն ընդունել է ԱՄՆ-ի ու Իսրայելի ճնշման ներքո. Հասան Նասրալլահ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ լիբանանյան «Հզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալլահը մեկնաբանել է ԵՄ-ի կողմից «Հզբոլլահի» ռազմական թևն ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառելը.

«ԵՄ-ի այդ որոշումն ինքնուրույն չէ և ընդունվել է ԱՄՆ-ի ու Իսրայելի ճնշման ներքո: Դուք (եվրոպացի նախարարներդ) ոչնչի չեք հասնի այդ քայլով, ձեզ սպասում է ձախողում և հիասթափություն:

«Հզբոլլահի» անդամներն իրենց հանգիստը չեն անցկացնում Սարդինիայում և հաշվեհամարներ չունեն եվրոպական բանկերում: Այդ պատճառով էլ ԵՄ-ի պատժամիջոցները բացարձակապես անօգուտ են:

Այսուհետ «Հզբոլլահը» եվրոպացիներին համարելու է Լիբանանի դեմ իսրայելական յուրաքանչյուր ագրեսիվ ակցիայի հանցակից»:

Հիշեցնենք, որ Իսրայելը դժգոհ էր մնացել ԵՄ-ի վերոնշյալ որոշումից, որ «Հզբոլլահի» միայն ռազմական թևն էր ճանաչվել ահաբեկչական և ոչ թե ողջ շարժումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031