Արևմուտքն իր դեսպանատներին կից հիմնում է հակաիրանական ուղեղային կենտրոններ. Ռոստեմ Ղասեմի
Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն ու եվրոպական երկրները հակաիրանական մի շարք ուղեղային կենտրոններ են հիմնել այն երկրներում իրենց դեսպանատներին կից, որոնք նավթ են գնում Իրանից: Այս մասին երեկ հայտարարել է Իրանի նավթարդյունաբերության նախարար Ռոստեմ Ղասեմին.
«Իրանն իր հերթին նույնպես ստեղծել է տվյալ երևույթի դեմ պայքարի հատուկ աշխատանքային խումբ: Վերջին տարիներին նրա առաջնահերթությունը նավթի նոր գնորդների փնտրտուքն է, ինչի արդյունքում չեն նվազում նավթի վաճառքից երկրի եկամուտները: Իրանական նավթի վաղեմի գնորդները չեն կարողացել Իրանը փոխարինել նոր աղբյուրներով»:
Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ հաղորդվել է, թե ԱՄՆ կոնգրեսը նպատակադրվել է մինչև 2015 թվականն ամբողջովին վերջ դնել իրանական նավթի արտահանմանը: