ԱՄՆ կոնգրեսը նպատակադրվել է մինչև 2015 թվականն ամբողջովին վերջ դնել իրանական նավթի արտահանմանը

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ կոնգրեսը պատրաստում է Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցների նոր փաթեթ: Կոնգրեսի ներքին և վերին պալատների կողմից մշակվող օրինագծերով նախատեսվում է «սև ցուցակում» ներառել Իրանի հանքարդյունաբերական և շինարարական ոլորտների ձեռնարկությունները:

Բացի այդ, օրինագծերով նպատակ է դրվում մինչև 2015 թվականն ամբողջությամբ կասեցնել իրանական նավթի արտահանումը: Նախորդ տարի ուժի մեջ մտած ամերիկյան պատժամիջոցներն արդեն իսկ հանգեցրել են իրանական նավթի արտահանման կրկնակի կրճատմանը:

ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը կարող է օրինագիծն ընդունել մինչև օգոստոսյան արձակուրդներ: Սենատում քվեարկությունը տեղի կունենա սեպտեմբերից ոչ շուտ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031