Անգլիացիները Ստամբուլում կառուցելու են ժամանակակից արվեստի նոր թանգարան
Art Daily-ի փոխանցմամբ՝ Ստամբուլում կառուցվելու է ժամանակակից արվեստի նոր թանգարան՝ Koç Contemporary: Այն բացելու է Վեհբի Քոչի հիմնադրամը: Վեհբի Քոչը (1901-1996) հանդիսացել է Թուրքիայի ամենահարուստ մարդկանցից մեկը և հիմնել է երկրի խոշորագույն ընկերությունների խումբը՝ Koç Holding:
Թանգարանի շենքի նախագծի մրցույթը շահել է 1980 թվականին Լոնդոնում ճարտարապետ Նիկոլաս Գրիմշոուի կողմից հիմնադրված անգլիական Grimshaw Architects ճարտարապետական բյուրոն:
Թանգարանում ներկայացվելու են թե՛ թուրք, թե՛ օտարազգի արվեստագետների ստեղծագործությունները: Նոր թանգարանը գտնվելու է Ստամբուլի եվրոպական հատվածում՝ Բեյօղլու թաղամասում: Ենթադրվում է, որ այն բացվելու է 2016 թվականին և վերածվելու է քաղաքի տեսարժան վայրերից մեկը:
Ստամբուլում արդեն իսկ գոյություն ունեն ժամանակակից արվեստի մի շարք թանգարաններ, որոնցից խոշորագույն Istanbul Modern-ը բացվել է 2004 թվականին: