Բաժիններ՝

ԱՄՆ-ն ունի Սիրիական հակամարտությանն ուղիղ միջամտելու հինգ տարբերակ. Մարտին Դեմփսի

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ զինված ուժերի Շտաբների պետերի միացյալ հանձնաժողովի ղեկավար Մարտին Դեմփսին Սիրիական հակամարտությանը Վաշինգտոնի ուղիղ միջամտությունը գնահատել է ամսական մեկ միլիարդ դոլար:

Դեմփսիի կարծիքով՝ ամերիկացիներն ունեն Սիրիական հակամարտությանը միջամտելու 5 տարբերակ, որոնցից ամենաքիչ ծախսատարը սիրիացի ապստամբներին ուսուցանելն է և նրանց զենք մատակարարելը՝ առանց ռազմական գործողություններին ամերիկացի զինծառայողների անմիջական մասնակցության: Դա ԱՄՆ-ի բյուջեի համար տարեկան կարժենա 500 միլիոն դոլար:

Մյուս չորս տարբերակները նախատեսում են հակամարտությանն ամերիկացի զինծառայողների ուղիղ մասնակցություն: Մասնավորապես, ԱՄՆ-ը կարող է ավիացիոն և հրթիռային դիպուկ հարվածներ հասցնել սիրիական բանակի ենթակառուցվածքներին և դիրքերին, երկրում ստեղծել ոչ թռիչքային գոտի, կազմակերպել այսպես կոչված բուֆերային գոտի, ուր ապստամբները կարող են նախապատրաստություն անցնել ամերիկյան զորքերի պաշտպանության ներքո, ինչպես նաև ձեռնարկել քիմիական զենքի ոչնչացման գործողություն:

Դեմփսին ընդգծել է, որ այդ բոլոր տարբերակները պահանջում են հակամարտության գոտում ավիացիայի և ցամաքային զորքերի կիրառում, և որ դրանք հղի են անձնակազմի համար լուրջ կորուստների վտանգով: Այդ չորս տարբերակներից յուրաքանչյուրի կիրառումն ամսական արժենալու է նվազագույնը 1 միլիարդ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031