ՀԷՑ-ում 10 տարվա հարկային ստուգման արդյունքում 0 դրամի խախտում չի հայտնաբերել. փաստաբան

200-250 մլրդ դրամ տարեկան շրջանառություն ունեցող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում 10 տարի շարունակ ՊԵԿ-ից ստուգում են իրականացրել, անգամ 0 դրամի խախտում չեն հայտնաբերել։ Այս մասին ասուլիսում հայտարարեց փաստաբան Վարդան Ալոյանը։

Նրա խոսքով` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր հերթին է ամեն տարի վերահսկողություն իրականացնում ՀԷՑ-ում։

Նա ընդգծեց, որ սեփականատերերն իրենց նախաձեռնությամբ ներդրել էին մի ծրագիր, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատողներն օնլայն ռեժիմով ցանկացած պահի կարողանան տեսնել, թե ՀԷՑ–ում ինչ է կատարվում։

Ալոյանն ընդգծեց, որ եթե այդքան խախտումների մասին են այսօր խոսում, ինչու ՀԷՑ-ի որևէ պաշտոնյա պատասխանատվության չի ենթարկվել։

«Ես որևէ տեղեկություն չունեմ, որ որևէ մի պաշտոնյա այս «բացահայտումների» հետ կապված որևէ պատասխանատվության ենթարկված լինի»,- ասաց Ալոյանը։

ՀՀ Ազգային ժողովը 2025 թվականի հուլիսի 3-ին ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30