Բաժիններ՝

«Արևմուտքը փորձում է տարածաշրջանը վերածել փակուղու». Ֆիկրատ Շաբանովը՝ Հայաստան-Ադրբեջան պայմանագրի և Վրաստանի դերի մասին

Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագիրը չի հանգեցնի կողմերի իրական մերձեցման, քանի որ այն կնքվելու է արտաքին՝ մասնավորապես անգլոսաքսյան ճնշման ներքո։

Այս մասին ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնին տված հարցազրույցում հայտարարել է ադրբեջանական ծագմամբ վերլուծաբան Ֆիկրատ Շաբանովը։

Անդրադառնալով բանակցային գործընթացին՝ Շաբանովը նշել է, որ պայմանագրի գլխավոր խոչընդոտը շարունակում է մնալ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը։ Նրա պնդմամբ՝ Արևմուտքը տարածաշրջանում ունի հստակ աշխարհաքաղաքական հաշվարկներ, որոնց առանցքում նաև Վրաստանն է։

«Ֆրանսիան և ԱՄՆ-ը ձգտելու են հրահրել հեղաշրջում կամ քաղաքացիական պատերազմ Վրաստանում՝ սահմանափակելու մեր ելքը Վրաստանով դեպի Թուրքիա և այդպիսով ազդեցություն ունենալու Ադրբեջանի վրա»,-ընդգծել է բանախոսը։

Շաբանովի գնահատմամբ՝ Հայաստանի և Վրաստանի նկատմամբ վերահսկողություն սահմանելով՝ արևմտյան ուժերը նպատակ ունեն Ադրբեջանը հայտնել աշխարհաքաղաքական փակուղում և աստիճանաբար ներքաշել Իրանի դեմ ռազմական բախման մեջ։ Եզրափակելով իր միտքը՝ Շաբանովը վստահեցրել է, որ իրենք թույլ չեն տա այդ սցենարի իրագործումը։

Հիշեցնենք, Ֆիկրատ Շաբանովը ադրբեջանական ծագմամբ կանադացի քաղաքական մեկնաբան և բլոգեր է,«Consultations on international policy and economy» կենտրոնի նախագահը։ Նա լայն ճանաչում է ձեռք բերել հետխորհրդային տարածքի մեդիադաշտում (հատկապես YouTube-յան հարթակներում)՝ աշխարհաքաղաքական զարգացումների, հետախուզական ծառայությունների գործունեության և տարածաշրջանային կոնֆլիկտների վերաբերյալ իր աղմկահարույց ու սկանդալային կանխատեսումներով։ Մասնագիտական շրջանակներում նրա վերլուծությունները հաճախ ենթարկվում են քննադատության՝ դավադրապաշտական տեսությունների և չհաստատված տեղեկությունների տարածման պատճառով։

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30