Բաժիններ՝

Պուտինը նոր «Պերմ» ատոմային ստորջրյա հածանավը համաշխարհային նշանակության զենք է անվանել

«Циркон» գերձայնային հրթիռները հաստատել են իրենց հարվածային հզորությունն ու խոցման բարձր ճշգրտությունը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ինչպես հայտնում է SHOT-ը, Ռուսաստանի նախագահը Սևերոդվինսկում մասնակցել է «Պերմ» ատոմային ստորջրյա հածանավի դրոշի բարձրացման արարողությանը՝ այն անվանելով համաշխարհային մակարդակի և նշանակության զենք։

Պուտինը նշել է, որ մինչև 2030 թվականը նախատեսվում է Ռուսաստանի ռազմածովային նավատորմի կազմը համալրել հինգ, դրանց թվում՝ «Ясень-М» նախագծի հրթիռակիրներով։

Նա հավելել է, որ «Ясень-М» սուզանավերը կարող են առաջադրանքներ կատարել Համաշխարհային օվկիանոսի ցանկացած շրջանում՝ գործելով աննկատ։

«ՌԴ ազգային շահերը հուսալիորեն կապահովվեն Համաշխարհային օվկիանոսի բոլոր շրջաններում։ ՌԴ-ն աշխարհի այն սակավաթիվ երկրներից է, որոնք ունակ են հզոր ատոմային սուզանավեր կառուցել»,- ընդգծել է Պուտինը։

Ինչպես հայտնում է ТАСС-ը, «Պերմ» բազմաֆունկցիոնալ հրթիռակիրը «Циркон» գերձայնային թևավոր հրթիռի առաջին հաստիքային կրողն է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30