Բաժիններ՝

iPad-ի պատյաններ՝ կոկորդիլոսի կաշվից

Վերջին տարիներին, էլեկտրոնային նոր սարքավորումների թողարկմանը զուգահեռ՝ ի հայտ եկան նաև դրանց համար նախատեսված բազմաթիվ աքսեսուարներ: Դրանց թվում են նաև  iPad-ների համար նախատեսված պատյանները: Սովորական աքսեսուարների կողքին տարբեր ընկերություններ արտադրում են նաև թանկարժեք պատյաններ: Ստորև ներկայացված են դրանցից մի քանիսը:

Tod’s Alligator Skin Coversգինը՝ 4,900 դոլար: iPad-ի համար նախատեսված այս պատյանները պատրաստվում են ձեռքով՝ Իտալիայում, «Tod’s» ընկերության կողմից: «Tod’s»-ը պատյանների համար օգտագործել է կոկորդիլոսի թանկարժեք կաշի: Ընկերությունն այս պատյաններն առաջարկում է 3 գունային տարբերակով՝ կապույտ, շագանակագույն և դարչնագույն:

Chanel iPad Caseգինը՝ 1.555 դոլար: iPad-ի այս  պատյանը սկզբնապես կոչվել է  «mallette en cuir noir» , ինչը թարգմանաբար նշանակում է՝ սև կաշվե թղթապանակ:

Orbino Padova Brown Crocodile Skin iPad Case- գինը՝ 689 դոլար: iPad-ի այս պատյանը նույնպես պատրաստված է կոկորդիլոսի կաշվից: Orbino Padova-ի արտադրած պատյանի կոճակը կարող է լինել տարբեր գույների և տեսակների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս