Թուրքիայից ամենաշատ թվով ուղեղների արտահոսք եղել է դեպի Գերմանիա

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի (TÜİK), Բարձրագույն կրթության խորհրդի (YÖK), Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) և Եվրոստատի տվյալների հիման վրա պատրաստվել է «Ուղեղների արտահոսքը Թուրքիայում 2026» զեկույցը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Զեկույցում նշվել է, որ Թուրքիայում համալսարանների շրջանավարտների արտագաղթը դեպի արտերկիր արագացել է ու արձանագրվել է վերջին 11 տարվա ընթացքում ուղեղների արտահոսքի տարեկան ամենաբարձր աճը։

2015-ին բակալավրիատի շրջանավարտների շրջանում ուղեղների արտահոսքի մակարդակը կազմել է 1․57%, իսկ 2025-ին այն հասել է 2․19%-ի։ Վերջին մեկ տարվա ընթացքում արձանագրված 0․19%-ով աճը վերջին 11 տարվա վիճակագրական ամենաբարձր տարեկան ցուցանիշն է։

2025-ին ուղեղների արտահոսքի մակարդակն աճել է Թուրքիայի 81 նահանգներից 72-ում, ինչպես նաև մասնագիտությունների 79-ի դեպքում։ Տեղեկատվական տեխնոլոգիաները շարունակում են մնալ ուղեղների արտահոսքի ամենաբարձր մակարդակ ունեցող կրթական ուղղությունը՝ 7 % ցուցանիշով։

Մի շարք ճարտարագիտական մասնագիտությունների դեպքում ուղեղների արտահոսքի մակարդակը հասել է երկնիշ թվերի։ Արդյունաբերական կառավարման ճարտարագիտության շրջանավարտների շրջանում այն կազմել է 13.1%, մաթեմատիկական ճարտարագիտության ոլորտում՝ 11%:

2025-ին ուղեղների արտահոսքի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստամբուլում՝ 3․99% ։ Ստամբուլին հաջորդել են Իզմիրը՝ 3․48% և Անկարան՝ 2․94%։ Թուրքիայից ամենաշատ թվով ուղեղների արտահոսք եղել է դեպի Գերմանիա 16․9%։ Այս ցուցանիշով Գերմանիան առաջին անգամ առաջ է անցել ԱՄՆ-ից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30