Բաժիններ՝

Վահրամ սարկավագը դիմում է ներկայացրել Պաշտպանին

Քիչ առաջ Մարդու իրավունքների Պաշտպանի թեժ գիծ ահազանգ է ստացվել, որ Սուրբ Սարգիս եկեղեցու դիմաց տեղի է ունեցել միջադեպ:

«Արարատ» երիտասարդաց միության անդամները Վահրամ Բարեշնորհ սարկավագ Կարապետյանի օգնությամբ փորձել են Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանի դիմաց՝ ի պաշտպանություն Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի, ակցիա կազմակերպել, սակայն, խոչընդոտվել է ներկաների՝ խաղաղ հավաք անցկացնելու իրավունքը:

Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները շտապ մեկնել են դեպքի վայր: Վահրամ սարկավագը աշխատակիցներին հայտնել է, որ իրենք փորձել են բարձրախոսներ տեղադրել, ինչի արդյունքում Արարատյան թեմի աշխատակազմի ղեկավար Հայկ Թադևոսյանը վիճաբանության մեջ է մտել իր հետ, քաշքշել և պատռել նրա հագուստը:
Վահրամ Բարեշնորհ սարկավագ Կարապետյանի խոսքերով, իրենք դիմել են միջադեպից հետո այնտեղ գտնվող ոստիկաններին, սական վերջիններիս կողմից միջոցներ չեն ձեռնարկվել:

Այս ամենի կապակցությամբ Վահրամ սարկավագը դիմում է ներկայացրել Պաշտպանին, որը հրատապ կերպով ընդունվել է վարույթ և առաջիկա օրերին կլինի Պաշտպանի արձագանքը:

Պաշտպանի աշխատակազմ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս