Ի պաշտպանություն ո՞ւմ էր հանդես գալիս Վահրամ սարկավագը

Այսօր Երևանի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու «Արարատ» միության անդամները բողոքի ակցիա անցկացրին եկեղեցու տարածքում: Եկեղեցու տարածքում, սակայն, վիճաբանություն էր տեղի ունեցել. արդյունքում պատռել էին Վահրամ սարկավագի հագուստները:

Լրագրողները Վահրամ  սարկավագից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք նա հանդես էր գալիս ի պաշտպանություն Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի:

Ի պատասխան նա նշեց, որ հանդես է գալիս ի պաշտպանություն «եկեղեցու և արդարություն»: Իսկ հարցերին, թե ովքե՞ր են պատռել իր հագուստը, պատասխանեց. «Ոչ մեկ, ոչ մեկ»: Սարկավագը հրաժարվեց ասել նաև՝ ինչ վիճաբանություն է տեղի ունեցել:

Տեսանյութեր

Լրահոս