Վիճաբանություն Սուրբ Սարգիս եկեղեցում. պատռել են Վահրամ սարկավագի հագուստը

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Սուրբ Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցու մոտ` Առաջնորդարանի բակում, պետք է տեղի ունենար բողոքի ակցիա Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արք. Կճոյանի դեմ:

Shamshyan.com կայքի հաղորդմամբ՝ վաղ առավոտից Սուրբ Սարգիս եկեղեցում լարված իրավիճակ է. Արարատ միության անդամները Վահրամ սարկավագի օգնությամբ փորձել են այնտեղ բարձրախոսներ տեղադրել:

Արարատյան թեմի աշխատակազմի ղեկավար Հայկ Թադևոսյանը վիճաբանության մեջ է մտել Վահրամ սարկավագի հետ, քաշքշել նրան ու պատռել նրա հագուստը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ներկա պահին եկեղեցու ողջ տարածքը ոստիկանության կողմից վերցված է հսկողության տակ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031