Բաժիններ՝

Լիբիայում ռուսական ռազմանավ է խորտակվել

Լիբիայի արևելքում գտնվող Բենղազի նավահանգստում խորտակվել է ռուսական «Մերկուրի» ռազմանավը։ Ըստ լիբիայական աղբյուրների՝ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածից հետո նավի վրա պայթյուն է տեղի ունեցել։ «Region Monitor»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «CNN»-ը։

Լիբիայի արևելքում գործող կառավարության երկու ներկայացուցիչ «Associated Press»-ին հայտնել են, որ նավի ուղղությամբ մի քանի ուկրաինական անօդաչու է արձակվել, որոնցից երկուսը հարվածել են նավին։ Արբանյակային լուսանկարները ցույց են տվել, որ նավը հարվածից հետո մասամբ անցել է ջրի տակ։

Լիբիայի արևելքում գործող իշխանությունները հայտարարել են, որ Ռուսաստանի հետ համատեղ քննություն են սկսել՝ պարզելու միջադեպի հանգամանքներն ու պատասխանատուներին։ Նրանք դատապարտել են հարձակումը՝ նշելով, որ թույլ չեն տա երկիրը դարձնել ռուս-ուկրաինական պատերազմի կամ այլ միջազգային հակամարտությունների թատերաբեմ։

Նշենք, որ «Մերկուրին» Ռուսաստանի ռազմածովային նավատորմի փոքր ռազմանավ է։ Այն Բենղազիի նավահանգստում կանգ էր առել վառելիք և անհրաժեշտ պաշարներ համալրելու համար՝ Ռուսաստանի և Լիբիայի արևելքում գործող իշխանությունների միջև համագործակցության համաձայնագրի շրջանակում։

Հիշեցնենք, որ քաղաքացիական պատերազմի հետևանքով Լիբիան բաժանվել է երկու մասի. երկրի արևմուտքում՝ Տրիպոլիում, գործում է ՄԱԿ-ի աջակցությունը վայելող կառավարությունը, իսկ արևելքում՝ առանձին վարչակազմ։ Վերջինս համագործակցում է Ռուսաստանի հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30