Բաժիններ՝

Սպիտակ տանը փոխել են կիբեռանվտանգության վարչության ղեկավարին՝ լայնածավալ խափանումներից հետո

Սպիտակ տան կիբեռանվտանգության վարչության ղեկավար Շոն Քերնքրոսը լքում է պաշտոնը՝ ամերիկյան գերատեսչությունների համակարգչային համակարգերում վերջերս տեղի ունեցած մի շարք խափանումներից հետո։ Լայնածավալ տեխնիկական անսարքությունների պատճառով խաթարվել է նաև Ազգային անվտանգության գործակալության, ԱՄՆ օդային երթևեկության կառավարման համակարգի և մի շարք բանկերի աշխատանքը։

Կրթությամբ իրավաբան Շոն Քերնքրոսը Սպիտակ տան կիբեռանվտանգության վարչության ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր 2025 թվականի օգոստոսից։

Սպիտակ տունը պաշտոնապես չի հաստատել նրա հեռանալը և չի նշել պատճառը, թե ինչու է Քերնքրոսը լքել պաշտոնը։

CBS հեռուստաալիքի տեղեկություններով՝ Քերնքրոսը կորցրել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սթիվեն Միլլերի վստահությունը, որը համարել է, որ վարչության նախկին ղեկավարը կիբեռանվտանգության ոլորտում բավարար որակավորում չի ցուցաբերել։

Ֆրանսպրես գործակալությունն ու CBS հեռուստաալիքը, հղում անելով իրենց աղբյուրներին, հայտնել են, որ Քերնքրոսն ազատվել է պաշտոնից, և այդ որոշմանը հավանություն է տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Պաշտոնը լքելիս Քերնքրոսը հայտարարել է, որ հպարտ է Դոնալդ Թրամփի թիմում աշխատելու համար, հաղորդում է BBC-ն։

«Ես անսահման հպարտություն եմ զգում մեր կատարած աշխատանքի համար՝ Ամերիկայի կիբեռանվտանգության ամրապնդման, կենսական նշանակության ենթակառուցվածքների պաշտպանության, արտաքին սպառնալիքներին հակազդելու, ինչպես նաև այնպիսի պայմաններ ստեղծելու համար, որոնք Ամերիկային հնարավորություն կտան գերբանական տեխնոլոգիաների ոլորտում առաջատար դիրքեր զբաղեցնել աշխարհում»,- հայտարարել է Քերնքրոսը։

Կիբեռանվտանգության վարչության ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Քիրսթեն Դևիսը, որը նախկինում զբաղեցրել է ԱՄՆ պաշտպանության նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների գծով գլխավոր տնօրենի պաշտոնը։ Նշանակման մասին հայտնել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30